«Շիկահող» պետական արգելոցի վարչական կառույցի պաշտոնական բացման արարողությունը | WWF

«Շիկահող» պետական արգելոցի վարչական կառույցի պաշտոնական բացման արարողությունը



Posted on 19 April 2010
Ժապավենի կտրման պաշտոնական արարողություն. (ձախ կողմում Հայաստանում Նորվեգիայի հյուպատոսն է, իսկ աջ կողմում ՀՀ բնապահպանության նախարարը)
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան
 2010թ.-ի ապրիլի 15-ին Հայաստնի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթի ուղեկցությամբ ներկա գտվեցին «Շիկահող» պետական արգելոցի վարչական կառույցի պաշտոնական բացման արարողությանը: Արգելոցի վարչական կառույցը վերանորոգվել, կահավորվել և սարքավորումներով հագեցվել էր ՀՀ Բնապահպանության նախարարության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն, Նորվեգիայի կառավարության և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) համատեղ ուժերով: Արգելոցի ենթակառուցվածքների զարգացման հետ առնչվող հիմնական գործողությունները իրականացվել են «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանի բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի շրջանականերում: Ծրագիրն իրականացվում է 2007թ.-ից WWF հայաստանյան գրասենյակի և WWF նորվեգիական գրասենյակի կողմից Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Արգելեցի վարչական շենքի պաշտոնական բացման արարողությանը հետևեց Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում շրջակա միջավայրի վիճակի հսկողության համար տեխինկական աջակցության տրամադրումը: Որպես վերոհիշյալ ծրագրի մաս` տեխնիկական աջակցությունը իր մեջ ներառում էր պահակների համար համազգեստների, սարքավորումների և պահպանվող տարածքը առավել լավ հսկելու համար ամենագնաց մեքենաների տրամադրում: WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը իր ողջույնի խոսքում նշեց` «Նոր պահպանվող տարածքների ստեղծումը և դրանց ենթակառուցվածքների շարունակական զարգացումը հնարավոր դարձան ի շնորհիվ տարբեր դոնորների` ներառյալ Նորվեգիայի կառավարության, ՀՀ Բնապահպանության նախարարության և WWF հայաստանյան գրասենյակի միջև աննախադեպ սերտ համագործակցության, ինչպես նաև մասնավոր սեկտորի ներգրավման միջոցով»:

Այնուհետև, նախարարը և մարզպետը շրջակա միջավայրի համայնքային այլ ղեկավարների և WWF հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ միասին մեկնեցին Կապան քաղաք (Սյունիքի մարզի վարչական կենտրոն)` կատարելու Սյունիքի մարզում նոր ստեղծվող պահպանվող տարածքի` Զանգեզուրի պետական արգելավայրի գրասենյակի պաշտոնական և հանդիսավոր բացումը:

WWF հայստանյան գրասենյակը հոգ կտանի իրականացնելու իր ծրագրերը` ուղղված բնության գրկում հզորությունների ստեղծման և ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կարևոր դեր ունեն բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) հետագա ընդլայնման և շրջակա միջավայրի կառավարումը ուժեղացնելու գործում` Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը պաշպանելու համար:






Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար,
WWF Հասյաստան,
Հեռ.` (+374 10) 58 89 83, կամ 54 61 56 (ներքինը` 14)
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am

Ժապավենի կտրման պաշտոնական արարողություն. (ձախ կողմում Հայաստանում Նորվեգիայի հյուպատոսն է, իսկ աջ կողմում ՀՀ բնապահպանության նախարարը)
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմ Ստրեյթը արգելոցի վարչական կառույցի բացման վերաբերյալ իր խոսքն է ասում
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից պահակներին տրամադրված համազգեստները, հեռադիտակները, վրանները և այլ սարքավորումները
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Վարչական շենքը վերանորոգվել, կահավորվել, սարքավորումներով լցվել էր Հայաստանի պետական, մասնավոր սեկտորների և Նորվեգիայի կառավարության հետ համատեղ ֆինանսավորմամբ
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Արգելոցը առավել լավ հսկելու նպատակով տրամադրվեցին ամենագնաց մեքենաներ
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge