WWF կովկասյան ծրագրային գրասենյակի և CEPF-ի համագործակցությունը Կովկասում: Դրամաշնորհառուների առաջին հանդիպումը Ջուտայում, Մեծ Կովկաս | WWF

WWF կովկասյան ծրագրային գրասենյակի և CEPF-ի համագործակցությունը Կովկասում: Դրամաշնորհառուների առաջին հանդիպումը Ջուտայում, Մեծ Կովկաս



Posted on 26 September 2006
Դրամաշնորհառուների առաջին հանդիպումը Ջուտայում
© WWF կովկասյան ծրագրային գրասենյակ
 Դրամաշնորհային ծրագրի իրականացման առաջին երկու տարիների ընթացքում 75 մեծ և փոքր ՀԿ-ներին տրամադրվել է 5.3 միլիոն ԱՄՆ դոլար: Կազբեգի լեռների Ջուտայում ստեղծվեց հատուկ էկոլոգիական ճամբար, որտեղ հավաքվել էին 5 երկիր` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը և Թուրքիան ներկայացնող 35 ՀԿ-ներից և ինստիտուտներից գիտնականներ և բնապահպաններ` քննարկելու իրենց անհատական և խմբային ձեռքբերումները: Նրանք նաև կիսվեցին իրենց հետազոտության արդյունքներով և փորձով:

Ոչ ֆորմալ պրեզենտացիաները ցույց տվեցին յուրաքանչյուր երկրում տարվող Կովկասի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքները: Միջոցառմանը մասնակցեցին տարբեր ՀԿ-ների, ԶԼՄ-ների, WWF-ի և CEPF-ի ներկայացուցիչներ: Սա մեծ հնարավորություն էր արդեն իրականացված, ընթացքի մեջ գտնվող կամ ապագայի համար պլանավորվող ծրագրերի հետ կապված փորձի, տեղեկատվության և արդյունքների փոխանակման համար:

Միջոցառումը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին հիմնել ընկերական և մասնագիտական հարաբերություններ` բնապահպանության ոլորտում շահագրգիռ կողմերի միջև կապերը ամրապնդելու, մտքերի փոխանակման և առաջարկվող լուծումների զարգացման համար:

Մասնակիցները նաև բացառիկ հնարավորություն ունեցան այցելել Մեծ Կովկասի որոշ տեսարժան վայրեր: Խումբը հասավ ծովի մակարդակից 3100մ բարձրության վրա գտնվող Չաուխի կիրճը, իսկ հաջորդ օրը` Տրուսո կիրճը, որտեղից սկիզբ է առնում Տերեկ գետը, որը շարունակվում է մինչև Ռուսաստանի սահմանում գտնվող Դարիալի կիրճը:

2006թ. սեպտեմբերի 11-ին լրագրողների և բնապահպանների խումբը հասավ Կազբեգի սարի սառցադաշտը և տեղադրեց WWF-ի և CEPF-ի միջև համագործակցությանը նվիրված վահանակը:






Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Լանա Շվինջիլիա, հասարակայնության հետ կապերի բաժին,
WWF կովկասյան ծրագրային գրասենյակ,
Էլ.հասցե` lghvinjilia@wwfcaucasus.ge

Արթուր Խոյեցյան, հասարակայնության հետ կապերի բաժին, 
WWF հայաստանյան գրասենյակ,
Հեռ.` (+374 10) 58 89 83 կամ` 54 61 56 (ներքինը`14)
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am
Դրամաշնորհառուների առաջին հանդիպումը Ջուտայում
© WWF կովկասյան ծրագրային գրասենյակ Enlarge