WWF հայաստանյան մասնաճյուղը կազմակերպում է նկարչական մրցույթ որբանոցներում | WWF

WWF հայաստանյան մասնաճյուղը կազմակերպում է նկարչական մրցույթ որբանոցներում



Posted on 05 June 2007
Մրցույթի հաղթողներին մրցանակների բաժանման արարողությունը
© WWF Հայաստան
 Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա (հունիսի 5) շրջանակներում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիաի (APRA) և ՀՀ բնապահպանության հետ համատեղ WWF հայաստանյան գրասենյակը կազմակերպեց Երևանի մի քանի որբանոցների երեխաների կողմից պատրաստված նկարների մրցույթ-ցուցահանդես:

Միջոցառման ընդհանուր նպատակն էր բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը Հայաստանի բնապահպանության շուրջ:

Միջոցառմանը, որը իրականցվեց բնության թանգարանում, մասնակցեցին 37 երեխա Հայկական օգնության հիմնադրամից և այլ երկու որբանոցներից` ուղղված էր հատուկ կարիքավոր երեխաներին: Տարբեր տարիքների սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաները ներկայացրեցին մոտ 50 աշխատանք` բնության և մարդու մասին:

Մասնակիցները բաժանվեցին 3 տարիքային խմբերի (7-9; 10-13; 14-16): Յուրաքանչյուր խմբում WWF հայաստանյան գրասենյակի կողմից ընտրվեց ամենալավ աշխատանքը:

Նկարների նախնական ընտրությունը կատարվել էր Զատիկ, Երևանի որբանոցներում և Հայկական օգնության հիմնադրամում: Ժյուրիի կողմից (WWF Հայաստան, APRA և բնության թանգարան) ընտրվեցին ավելի քան 52 աշխատանք, որոնք ներկայացվեցին թանգարանում:

Երիտասարդ նկարիչները շրջեցին թանգարանով և դիտեցին ֆիլմ Հայաստանի բնության մասին:

Մրցանակաբաշխության արարողությունը և ցուցահանդեսը իրենց մասնակցությամբ պատվել էին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, այլ նախարարությունների, UNICEF-ի, էկոլոգիական ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ընդգրկելով Հայաստանի երիտասարդ սերունդը, WWF հայաստանյան մասնաճյուղը այսպիսով ձեռնամուխ է լինում հզորացնել իր առաքելությունը` թողնել կենդանի մոլորակ մեր երեխաների համար:




Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, հասարակայնության հետ կապերի բաժին,
WWF հայաստանյան գրասենյակ, 
Էլ.հասցե` akhoyetsyan@wwfcaucasus.am


Մրցույթի հաղթողներին մրցանակների բաժանման արարողությունը
© WWF Հայաստան Enlarge