Երեխաները եկել էին փրկելու ընձառյուծին Հայաստանում | WWF

Երեխաները եկել էին փրկելու ընձառյուծին Հայաստանում



Posted on 25 May 2010
Երեխաների կողմից կերպարանավորված զվարճալի ներկայացում` «ընձառյուծը` կենդանիների արքա» վերնագրով
© Նարեկ Կոզմոյան
 2010թ.-ի մայիսի 22-ին կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի տարբեր դպրոցներից ավելի քան 200 դպրոցական երեխաներ, ինչպես նաև մի քանի տասնյակ մեծահասակներ հավաքվել էին Երևանի կենդանաբանական այգի` նշելու ընձառյուծին նվիրված օրը: «Փրկենք կովկասյան ընձառյուծին Հայաստանում» քարոզարշավը կյանքի էր կոչվել WWF հայաստանյան գրասենյակի կողմից 2007թ.-ին և ուղղորդվում էր «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հկ-ի հետ:

Արարողությունը բացվեց ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ողջույնի խոսքով, ով այցելել էր մեր միջոցառմանը Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթի, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների և կենդանաբանական այգու վարչական անձնակազմի ուղեկցությամբ: Պաշտոնական բացման արարողությանը հետևեցին զվարճալի ներկայացում` «ընձառյուծը` կենդանիների արքա»` կերպարանավորված երեխաների կողմից, տարբեր մրցույթային խաղեր, համերգ և պարգևատրման արարողություն երեխաների համար:

Երևանի 7 դպրոցների աշակերտներ մասնակցեցին ձեռագործ աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսին: Ձեռագործ աշխատանքների միջոցով` ինչպիսիք են գորգերը, նկարները, ազդագրերը, տիկնիկները, ինչպես նաև բանաստեղծությունները, երեխաները փորձեցին ուղղել իրենց կոչը մեծահասակներին, որ ընձառյուծը վտանգի մեջ է, և որսագողությունը պետք է դադարեցվի:

Միջոցառման ընթացքում WWF-ի կամավորականները օգնեցին հավաքագրել ֆինանսական միջոցներ` կենդանաբանական այգում վաճառելով WWF ապրանքանիշը կրող իրեր, ինչպես նաև այցելուների կողմից կամավոր նվիրատվությունների կազմակերպվեց` օգնելու «հակաորսորդության միավորմանը»` ավելի լավ հսկելու Հայաստանում ընձառյուծի բնակատեղիները:

Ինչպես նշեց WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը իր ողջույնի խոսքում` «այս քարոզարշավը առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ այն որսագողերը, ովքեր մտադիր էին սպանել այս գեղեցիկ կենդանուն, այսօրվանից սկսած գտնվում են ոչ միայն մեր, Հայաստանի Բնապահպանության նախարարության, հասարակության խիստ հսկողության ներքո, այլ նաև այն երեխաների, ովքեր փորձեցին իրենց կոչն ուղղել իրենց ձեռագործ աշխատանքների օգնությամբ»:

Ավելացնենք նաև, որ «Փրկենք կովկասյան ընձառյուծին Հայաստանում» քարոզարշավը իրականացվում է Նորվեգիայի Արտաքի գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում. Հարավային Հայաստանում էկոտարածաշրջանային բնապահպանական պլանի նպատակների իրականացում» ծրագրի շրջանակներում: Այս նախագիծը կարևորում է կենսաբազմազանության պահպանումն ու համայնքային զարգացումը Հարավային Հայաստանում, որոնց կհետևի էկոտարածաշրջանային պահպանման ծրագրին ներկայացվող խորհրդատվությունը` պահպանվող տարածքներ ծածկույթի ընդլայնման համար: Նշանակալի ուշադրություն է դարձվում շահառուների և տեղական համայնքների ներգրավմանը Հայաստանում գոյություն ունեցող պահպանվող տարածքների գործողության համար:





Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար
WWF Հայաստան
Էլ.հասցե.
Երեխաների կողմից կերպարանավորված զվարճալի ներկայացում` «ընձառյուծը` կենդանիների արքա» վերնագրով
© Նարեկ Կոզմոյան Enlarge
Դպրոցականների մուտքը կենդանաբանական այգի
© Նարեկ Կոզմոյան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
WWF հայաստանյան գրասենյակի տնօրենը և ՀՀ բնապահպանության նախարարը զննում են երեխաների մրցույթ-ցուցահանդեսի ձեռագործ աշխատանքները
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Հայաստանում Նորվեգիայի Պատվո Հյուպատոս Թիմոթի Ստրեյթը իր ողջույնի խոսքն է ասում
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
WWF կամավորները օգնում են դրամահավաքին` վաճառելով WWF ապրանքանիշը կրող առարկաներ
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge
Օրվա հերոսները` ընձառյուծը և պանդան, ընկերանում են երեխաների հետ
© WWF Հայաստան / Ա. Խոյեցյան Enlarge