WWF հայաստանյան գրասենյակը երկրորդ անգամ մասնակցեց 11-րդ միջազգային զբոսաշրջության ամենամյա ցուցահանդեսին | WWF

WWF հայաստանյան գրասենյակը երկրորդ անգամ մասնակցեց 11-րդ միջազգային զբոսաշրջության ամենամյա ցուցահանդեսին

Posted on 27 May 2011
WWF հայաստանյան մասնաճյուղի տաղավարը Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած միջազգային զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսին
WWF հայաստանյան մասնաճյուղի տաղավարը Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած միջազգային զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսին
© WWF Հայաստան
2011թ.-ի մայիսի 25-ին և 26-ին WWF հայաստանյան գրասենյակը երկրորդ անգամ Երևանում մասնակցեց Կովկասյան Զբոսաշրջությանը նվիրված 11-րդ միջազգային ամենամյան ցուցահանդեսի: Այս անգամ միջոցառումը կայացավ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որին մասնակցում էին 50-ից ավել հայտնի կազմակերպություններ, այդ թվում հանրային և հասարակական կազմակերպություններ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, տեղեկատվական գործակալություններ, կրթական հաստատություններ, զբոսաշրջությանն աջակցող կազմակերպություններ, ճամփորդական գործակալություններ, տուր-օպերատորներ, հյուրանոցներ, հանգստյան տներ, ապահովագրական ընկերություններ, ավիաուղիներ, բջջային օպերատորներ, ինչպես նաև Վրաստանից (6 զբոսաշրջային ընկերություններ), Աջարիայից (Adjaria tour), Լատվիայից (AirBaltik)և Հնդկաստանից ժամանած պատվիրակություններ ներկայացրեցին իրենց աշխատանքները և ծառայությունները հայ և օտարերկրյա այցելուներին, որոնք հատուկ հետաքրքրված էին Հայաստանի զբոսաշրջությամբ:

WWF հայաստանյան գրասենյակը ներկայացրեց էկոտուրիզմի զարգացման ոլորտում կատարած աշխատանքները, մասնավորապես` բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) իրականացրած ծրագրերը:
WWF հայաստանյան գրասենյակի կողմից այցելուներին բաժանվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, «Շիկահող» պետական արգելոցում և Վայոց Ձորի մարզում զբոսաշրջության զարգացման ծրագրերիի վերաբերյալ բրոշուրներ, ինչպես նաև գրքեր և թռուցիկներ, որոնցում զետեղված նկարները և տեղեկատվությունն ամբողջությամբ պատմում են WWF հայաստանյան գրասենայկի կողմից իրականացրած ծրագրերի և աշխատանքների մասին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև ֆիլմ «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցների մասին, որոնք նկարահանվել էին «Կենսաբազմազանության պահպանություն և համայնքային զարգացում Հարավային կովկասում» ծրագրի շրջանակներում:

Ցուցահանդեսի հաջորդ օրը տեղի ունեցավ միջոցառման եզրափակիչ մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում WWF-ի գրասենյակը և բոլոր մասնակցող ԲՀՊՏ-ների ներկայացուցիչները ստացան հավաստագրեր և մրցանակներ:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, համագործակցության զարգացման բաժնի ղեկավար
Հեռ.` +374 (10) 58-89-83: 54-61-56
Էլ.հասցե 
WWF հայաստանյան մասնաճյուղի տաղավարը Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած միջազգային զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսին
WWF հայաստանյան մասնաճյուղի տաղավարը Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցած միջազգային զբոսաշրջությանը նվիրված ցուցահանդեսին
© WWF Հայաստան Enlarge
Այցելուները ծանոթանում են WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացված աշխատանքներին` հատկապես էկոտուրիզմի ոլորտում

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցների մասին
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցների մասին
© WWF Հայաստան Enlarge