Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին շնորհվեց ոսկե մեդալ | WWF

Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանին շնորհվեց ոսկե մեդալ

Posted on 07 June 2011
Հեծանվորդները շրջագայում են Երևան քաղաքի փողոցներով` հասնելով մինչև Հայաստանի բնության պետական թանգարան
Հեծանվորդները շրջագայում են Երևան քաղաքի փողոցներով` հասնելով մինչև Հայաստանի բնության պետական թանգարան
© WWF Հայաստան
 Հունիսի 5, 20011թ. -ը Հայաստանում ևս նշվեց  շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը, որի ընթացքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, որոնց թվում էր Ազատության հրապարակում բացօդյա կավճանկարության մրցույթը, որտեղ երեխաները գետնի վրա նկարեցին շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերվող զանազան և հրաշալի էսքիզներ ու պատկերներ:

Մրցույթից հետո մասնակիցների մի խումբ, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարար` պրն. Արամ Հարությունյանը, նախարարության աշխատակիցներ, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայցուցիչներ, դոնոր կազմակերպություններ, ինչպես նաև WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն` պրն. Կարեն Մանվելյանը, հեծանվով շրջագայեցին Երևան քաղաքի փողոցներով` հասնելով մինչև Հայաստանի բնության պետական թանգարան: Հեծանիվներով նման շրջագայությունը առողջ ապրելակերպի և բնապահպանության հետ համահունչ լինելու կենսակերպի խորհուրդ էր պարունակում:

Բնության թանգարանում ՀՀ բնապահպանության նախարարին և բազմաթիվ հյուրերին` բնապահպանական ՀԿ-ների, միջազգային և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, ողջունեցին դպրոցականները: Նախարարն իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի բնապահպանությանն ուղղված հիմնական մարտահրավերները և ուղղությունները, ինչպես նաև հատուկ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր երկար ժամանակ անձնուրաց աշխատել են բնապահպանության ոլորտում:

Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով մի քանի անձինք շնորհվեցին ՀՀ բնապահապանության նախարարության “Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար” գերատեսչական ոսկե մեդալով: Այս արժեքավոր և պատվավոր մրցանակին արժանացան ՀՀ բնապահպանության նախարարության երկու աշխատակիցներ, իսկ երրորդը` շնորհվեց WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն` պրն. Կարեն Մանվելյանին:

Իր շնորհակալական խոսքում WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրենը նշեց.
“Այս մեդալը WWF հայաստանյան գրասենյակի անձնակազմի դժվարին և միացյալ աշխատանքի արդյունք է և հավասարապես պատկանում է ոչ միայն WWF Հայաստանին, այլ նաև մեր գործընկեր կազմակերպություններին, որոնց թվում են WWF-International-ը, WWF կովկասյան ծրագրային գրասենյակը, WWF Գերմանիան, WWF, Նորվեգիան, WWF Շվեյցարիան և այլ աջակիցներ”:

Կարեն Մանվելյանը ավելացրեց նաև, որ “WWF հայաստանյան մասնաճյուղի համար այդ պատվավոր մրցանակի կարևորությունը բավականին մեծ է, քանի որ այն խորհրդանշում է սերտ և բեղմնավոր համագործակցությունը ՀՀ կառավարության և այլ կարևոր շահագրգիռ կողմերի հետ, որոնց հետ համատեղ պահպանում ենք Կովկասի մի մասի հարուստ կենսաբազմազանությունը: Այս մեդալը վկայակոչում է նաև WWF –ի դրական համբավը և իր հիմնավոր դերը Հայաստանի բնապահպանության բնագավառում”:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Արթուր Խոյեցյան,
Համագործակցության զարգացման բաժնի ղեկավար
WWF Հայաստան
Հեռ.` +374 (10) 54 61 56 (նրք. 14)
Ֆաքս` +374 (10) 58 89 83
Էլ.հասցե.
Հեծանվորդները շրջագայում են Երևան քաղաքի փողոցներով` հասնելով մինչև Հայաստանի բնության պետական թանգարան
Հեծանվորդները շրջագայում են Երևան քաղաքի փողոցներով` հասնելով մինչև Հայաստանի բնության պետական թանգարան
© WWF Հայաստան Enlarge
Կավճանկարչության մրցույթ, որը տեղի ունեցավ Երևանի Ազատության հրապարակում
Կավճանկարչության մրցույթ, որը տեղի ունեցավ Երևանի Ազատության հրապարակում
© WWF Հայաստան Enlarge
Բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար WWF Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն` պրն. Կարեն Մանվելյանին շնորհված գերատեսչական ոսկե մեդալը
Բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար WWF Հայաստանյան մասնաճյուղի տնօրեն` պրն. Կարեն Մանվելյանին շնորհված գերատեսչական ոսկե մեդալը
© WWF Հայաստան Enlarge
Հեծանվորդները շրջագայում են Երևանի քաղաքի փողոցներով` հասնելով մինչև Հայաստանի բնության պետական թանգարան: Նրանց թվում է նաև WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն` պրն. Կարեն Մանվելյանը (մեջտեղում)

WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն` պրն. Կարեն Մանվելյանը իր շնորհակալական խոսքն է ասում մրցանակ ստանալու կապակցությամբ
WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն` պրն. Կարեն Մանվելյանը իր շնորհակալական խոսքն է ասում մրցանակ ստանալու կապակցությամբ
© WWF Հայաստան Enlarge