ՀՀ վարչապետն երկրորդ անգամ կարևորում է WWF-ի կողմից իրականացվող ծրագիրը` այցելելով Շիրակի մարզ | WWF

ՀՀ վարչապետն երկրորդ անգամ կարևորում է WWF-ի կողմից իրականացվող ծրագիրը` այցելելով Շիրակի մարզ



Posted on 22 April 2011
ՀՀ վարչապետը (աջ կողմում) և ՀՀ բնապահպանության նախարարը (ձախ կողմում)` «Արփի լիճ» ազգային պարկի վարչական կառույցի դիմաց
ՀՀ վարչապետը (աջ կողմում) և ՀՀ բնապահպանության նախարարը (ձախ կողմում)` «Արփի լիճ» ազգային պարկի վարչական կառույցի դիմաց
© ՀՀ կառավարության մամլո գրասենյակ
 2011թ-ի ապրիլի 20-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն երկրորդ անգամ այցելեց Շիրակի մարզ` ծանոթանալու WWF-ի կողմից իրականացվող «Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի ընթացքին: Ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային հանրապետության կողմից KfW Վերակառուցման և Զարգացման բանկի միջոցով, իրականացվում է WWF հայաստանյան և գերմանական գրասենյակների և կողմից ՀՀ բնապահպանության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

Այս անգամ ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այցելության ընթացքում վարչապետը ծանոթացավ «Արփի լիճ» ազգային պարկի գլխավոր համալիրի և նրա ենթակառուցվածքների աշխատանքներին:

Այնուհետև, Շիրակի մարզում ՀՀ վարչապետը հանցիպում ունեցավ Բերդաշեն համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն` Կարեն Մանվելյանը, ներկայացրեց 2010թ-ի ընթացքում ծրագրի շրջանակներում իրականցված աշխատանքների հաշվետվությունը և 2011թ-ին նախատեսված աշխատանքների պլանը և ներդրումների ծավալը:

ՀՀ վարչապետն իր գոհունակությունը հայտնեց ծրագրի իրականացման և մասնավորապես շինարարական աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նա հատուկ կարևորություն տվեց ծրագրի և ծրագրի շրջանակներում նախատեսված տեղական անասնաբուծության և մսի վերամշակման բարելավման, մեղվաբուծության, համայնքներին խմելու ջրի մատակարարման բարելավման, ինչպես նաև այս ծրագրով նախատեսված առաջնային փոքր ծրագրերի իրականացմանը, որոնք ամբողջությամբ կնպաստեն Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ ծրագիրը կուղորդվի նաև տարածաշրջանում ՀՀ կառավարության կողմից իրականցվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով, որով նախատեսվում են արոտավայրերի բարելավման համար անհրաժեշտ մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են` հերթափոխային արածեցման համակարգի ներդրումը, արոտավայրերի ջրարբիացումը, ինչպես նաև դեպի արոտավայրեր տանող ճանապարհների մասնակի վերանորոգումն ու լրացուցիչ կերարտադրության հնարավորությունների ստեղծումը:

Հարկ է նշել նաև, որ 2011թ.-ի ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցավ «Մարզային խորհրդատու խորհուրդ»-ի չորրորդ հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին 2010թ-ին իրականացված և 2011թ-ին նախատեսվող աշխատանքները:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Արթուր Խոյեցյան,
Համագործակցության զարգացման բաժնի ղեկավար
WWF Հայաստան
Հեռ.` +374 (10) 54 61 56 (նրք. 14)
Ֆաքս` +374 (10) 58 89 83
Էլ.հասցե.
ՀՀ վարչապետը (աջ կողմում) և ՀՀ բնապահպանության նախարարը (ձախ կողմում)` «Արփի լիճ» ազգային պարկի վարչական կառույցի դիմաց
ՀՀ վարչապետը (աջ կողմում) և ՀՀ բնապահպանության նախարարը (ձախ կողմում)` «Արփի լիճ» ազգային պարկի վարչական կառույցի դիմաց
© ՀՀ կառավարության մամլո գրասենյակ Enlarge
WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը ներկայացնում է ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները
WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը ներկայացնում է ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները
© WWF Հայաստան Enlarge
ՀՀ վարչապետը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ` «Արփի լիճ» ազգային պարկի վարչական կառույցի մոտ
ՀՀ վարչապետը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ` «Արփի լիճ» ազգային պարկի վարչական կառույցի մոտ
© WWF Հայաստան Enlarge
ՀՀ վարչապետը ողջունում է Շիրակի մարզի Բերդաշեն համայնքի  բնակիչներին
ՀՀ վարչապետը ողջունում է Շիրակի մարզի Բերդաշեն համայնքի բնակիչներին
© ՀՀ կառավարության մամլո գրասենյակ Enlarge