Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում. հզորությունների ստեղծում և կառավարման ռեժիմի բարելավում | WWF

Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում. հզորությունների ստեղծում և կառավարման ռեժիմի բարելավում



Posted on 22 March 2013
Քարտեզագրման աշխատանքների պլանավորում
© WWF Հայաստան
«Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում. հզորությունների ստեղծում և կառավարման ռեժիմի բարելավում» ծրագիրը սկսվել է 2010 թ.-ին՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)/Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ)-ի, ՀՀ Բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) աջակցությամբ: Ծրագիրն իրականացնում են «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն (ՀՀ Բնապահպանության նախարարություն) և WWF Հայաստանը:

Ծրագրի գործողությունների իրականացման արդյունքում կզարգանա պահպանվող տարածքների համակարգը. կընդլայնվի գոյություն ունեցող «Զանգեզուր» պետական արգելավայրը և կստեղծվեն «Խուստուփ» և «Գնիշիկ» արգելավայրերը Սյունիք և Վայոց Ձոր մարզերում: ԲՀՊՏ-ների ընդլայված համակարգը կներառի մինչ օրս թույլ ներկայացված էկոհամակարգերը (լեռնամարգագետնային, մերձալպյան և ալպյան գոտիներ) և կենսաբազմազանությունը: Համայնքային հողերի կառավարման բարելավմանը զուգահեռ` ծրագիրը կնպաստի լանդշաֆտների փոխկապակցվածությանը և գյուղական աղքատության հաղթահարմանը: Ծրագիրն առավել կամրապնդի Հայաստանի ԲՀՊՏ-ների համակարգի բնապահպանական, ֆինանսական, սոցիալական և կառուցվածքային կայունությունը:

2013 թ.-ի փետրվար - մարտ ամիսներին ավարտվեց երեք արգելավայրերի քարտեզագրման աշխատանքները, որոշվեցին սահմանները, և հարակից համայնքները հանձնեցին ստորագրված ավագանու որոշումները համայնքային սահմանների մասին: Երեք արգելավայրերի կառավարման և բիզնես պլանները պետք է հանձնվեն Կառավարություն` վերջինիս որոշումը ստանալու համար: Կառավարության որոշումը ստանալուց հետո կսկսվի կառավարման և բիզնես պլանների իրականացումը: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2014 թ.-ին:
 
Քարտեզագրման աշխատանքների պլանավորում
© WWF Հայաստան Enlarge