Իրազեկության բարձրացման միջոցառումներ Լոռու մարզում | WWF

Իրազեկության բարձրացման միջոցառումներ Լոռու մարզում

Posted on 05 April 2013
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Լեռնանցք համայնքում
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Լեռնանցք համայնքում
© WWF Հայաստան
2013թ. մարտի 28-29 Հայաստանի Լոռու մարզի Լեռնանցք և Սարամեջ համայնքներում իրականացվել են իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպումներ: Նշված համայնքները հարակից են Հայաստանում WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ընտրված «Սպիտակ» պիլոտային տարածքին (72 հա): Ծրագիրն ուղղված է անտառների կայունության բարձրացմանը (ընդհանուր 150 հա) կլիմայի փոփոխության նկատմամբ: Ծրագրի ընդհանուր նպատակն է մեղմացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը և բարելավել կենսաբազմազանությունը, ինչպես նաև տեղի բնակչության ապրելամիջոցները:

Աշխատանքային հանդիպումների նպատակն էր գնահատել համայնքների իրազեկության մակարդակը կլիմայի փոփոխության և անտառների վերաբերյալ, բարձրացնել համայնքների, տեղական ինքնակառավարման մարմինների և տեղական կազմակերպությունների իրազեկությունը կլիմայի փոփոխության և անտառների, անտառի տրանսֆորմացիայի և այլ առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել անտառի դաշտային գործողություններում ընդգրկվելու հետ կապված համայնքի ներկայացուցիչների փորձը, հնարավոր խնդիրները, ստացվող օգուտները և այլ հարցեր:

Աշխատանքային հանդիպումներին մասնակցեցին Լեռնանցքում 27 և Սարամեջում 36 հոգի: Համայնքների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնց պատասխանեցին ծրագրի համակարգողը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը: Հանդիպման ընթացքում փոխանակվեցին մտքեր անտառային գործողություններում համայնքների ավելի արդյունավետ ընդգրկման վերաբերյալ: Հատուկ նշվեց անտառային տարածքների վերականգնման կարևորությունը և Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի նման ծրագրերի արժեքավոր ներդրումը այդ հարցում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Սիրանուշ Գալստյան
Ծրագրի համակարգող
WWF Հայաստան
Հեռ. +374 10 54 61 56 (ներքինը` 15)
Էլ.փոստ. sgalstyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
WWF Հայաստան
Հեռ. +374 10 54 61 56 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Լեռնանցք համայնքում
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Լեռնանցք համայնքում
© WWF Հայաստան Enlarge
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Լեռնանցք համայնքում
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Լեռնանցք համայնքում
© WWF Հայաստան Enlarge
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Սարամեջ համայնքում