Իրազեկության բարձրացման միջոցառում Տավուշի մարզում | WWF

Իրազեկության բարձրացման միջոցառում Տավուշի մարզում



Posted on 17 April 2013
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Կողբ համայնքում
© WWF Հայաստան
2013թ. ապրիլի 12-ին Հայաստանի Տավուշի մարզի Կողբ համայնքնում կազմակերպվել է իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում: Կողբ համայնքը հարակից է Հայաստանում WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ընտրված §Նոյեմբերյան¦ պիլոտային տարածքին (78 հա): Ծրագիրն ուղղված է անտառների կայունության բարձրացմանը (ընդհանուր 150 հա) կլիմայի փոփոխության նկատմամբ: Ծրագրի ընդհանուր նպատակն է մեղմացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը և բարելավել կենսաբազմազանությունը, ինչպես նաև տեղի բնակչության ապրելամիջոցները:

Աշխատանքային հանդիպմանը ներկա էին 28 մասնակից Կողբ և հարևան Բերդաշեն համայնքներից: Հանդիպման նպատակն էր գնահատել համայնքների իրազեկության մակարդակը կլիմայի փոփոխության և անտառների վերաբերյալ, բարձրացնել իրազեկությունը այդ, անտառի տրանսֆորմացիայի և այլ առնչվող հարցերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել անտառի դաշտային գործողություններում ընդգրկվելու հետ կապված համայնքի ներկայացուցիչների փորձը, հնարավոր խնդիրները, ստացվող օգուտները և այլ հարցեր:

Համայնքների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնց պատասխանեցին ծրագրի համակարգողը և անտառտնտեսության տնօրենը: Մասնավորապես, քննարկվեցին տարբեր ծառատեսակների օգտագործման, տեղում աճեցված տնկանյութի, տրանսֆորմացիայի տարբեր եղանակների, իրականացված գործողությունների շարունակականության և այլ հարցեր: Դաշտի աշխատողները ներկայացրեցին իրենց փորձը և մտահոգող հարցերը: Հատուկ նշվեց անտառային տարածքների վերականգնման կարևորությունը և Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի նման ծրագրերի նշանակությունը այդ հարցում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Սիրանուշ Գալստյան
Ծրագրի համակարգող
WWF Հայաստան
Հեռ. +374 10 54 61 56 (ներքինը` 15)
Էլ.փոստ. sgalstyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
WWF Հայաստան
Հեռ. +374 10 54 61 56 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org
 
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Կողբ համայնքում
© WWF Հայաստան Enlarge
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Կողբ համայնքում
© WWF Հայաստան Enlarge
Իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում Կողբ համայնքում
© WWF Հայաստան Enlarge