Մոլորակի ժամը 2016 | WWF

Մոլորակի ժամը 2016



Posted on 25 March 2016
Press Conference_AM
© WWF-Armenia
Այս տարի արդեն 8-րդ անգամ է, ինչ Հայաստանը միանում է «Մոլորակի ժամը» բնապահպանական շարժմանը՝ կազմակերպված WWF-Հայաստանի կողմից: Այս տարի այն տեղի ունեցավ մարտի 19-ին, երեկոյան 8:30-9:30:

«Մոլորակի ժամ»-ն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Տարեց տարի միջոցառման ծավալներն ընդլայնվում են՝ ընդգրկելով ավելի ու ավելի շատ երկրներ:

Այս տարի միջոցառմանը միացել էին 178 երկիր: Միջոցառման նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել՝ լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:

Այս կապակցությամբ մարտի 18-ին Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի «Պիկասսո» սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին ներկա էին ներկայացուցիչներ WWF-Հայաստանից, պետական կառույցներից, հասարակական կազմակերպություններից, որոնք աջակցում էին միջոցառման անցկացմանը Հայաստանում:
Միջոցառումն ուղեկցվեց նաև մարտի 19-ին կազմակերպված հեծանվարշավով, որի կազմակերպմանն աջակցել էին FLEG II ծրագիրն ու Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան: Հեծանվաերթին մասնակցում էին դեսպաններ, դիվանագետներ, միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ և այլն:

Բացի Երևանից, այս տարի մեկ ժամով լույսերն անջատելու արշավին միացել էին նաև Աբովյան, Արարատ, Արմավիր, Արտաշատ, Դիլիջան, Էջմիածին, Գավառ, Գորիս, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքները, ինչպես նաև Հալիձոր և Տանձատափ համայնքները:
Արշավին միացել էին նաև մասնավոր հատվածը ներկայացնող բազմաթիվ ընկերություններ՝ Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոց, HSBC Բանկ Հայաստան, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա, Երևանի կոնյակի գործարան, Մարիոթ հյուրանոց Երևան և այլն:

Halidzor video
Tandzatap video
 
Press Conference_AM
© WWF-Armenia Enlarge
Earth Hour_2016_AM
© WWF-Armenia Enlarge
Earth Hour_2016_AM2
© WWF-Armenia Enlarge
60+_AM
© WWF-Armenia Enlarge