Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացվել են Բեռլինի ITB միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին | WWF

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացվել են Բեռլինի ITB միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին



Posted on 21 March 2016
ITB_AM_2016
© WWF-Armenia
Մարտի 9-13-ը Բեռլինում ընթանում էր ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITB Berlin-ը, որին մասնակցում էին նաև WWF հայաստանյան գրասենյակի ու ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները:  Մասնակցության նպատակն էր խթանել էկոտուրիզմը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում: Ցուցահանդեսին մասնակցությունը նախաձեռնել էր Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-րդ փուլ ծրագիրը:  

Ծրագրի շրջանակներում հրատարակվել է գրքույկ անգլերեն և գերմաներեն լեզուներով, որը ներկայացնում է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները (Բնության լեգենդները), ինչպես նաև պատրաստվել են հատուկ բացիկներ, որոնք պատկերում են Հայաստանի բնության հրաշքները: Ցուցահանդեսի ընթացքում հատուկ շնորհանդեսների դահլիճում ներկայացվեց Հայաստանում էկոտուրիզմի հնարավորությունները թեմայով պրեզենտացիա, որը մեծ լսարան էր հավաքել:

Պատվիրակության անդամ, WWF-Հայաստանի համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանը նշել է. «Զբոսաշրջությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է: Զբոսաշրջիկների աճող թվաքանակը նպաստում է ԲՀՊՏ-երի զարգացմանը, ինչպես նաև հարակից համայնքներում ապրող բնակչության տնտեսական բարեկեցությանը: Այդ իսկ պատճառով, WWF-ը շարունակաբար աջակցում է էկոտուրիզմի խթանմանը Հայաստանում»:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 15)
Էլ.փոստ. hhakobyan@wwfcaucasus.org
ITB_AM_2016
© WWF-Armenia Enlarge