WWF-Հայաստանը Գերմանիայի դեսպանության կողմից կազմակերպված «բաց դռների օր» միջոցառմանը | WWF

WWF-Հայաստանը Գերմանիայի դեսպանության կողմից կազմակերպված «բաց դռների օր» միջոցառմանը



Posted on 30 May 2016
Open Doors_AM
© WWF-Armenia
Մայիսի 27-ին WWF-Հայաստանը մասնակցեց Գերմանիայի դեսպանության կողմից կազմակերպված «բաց դռների օրվան», որն անցկացվում էր Եվրոպայի օրվա շրջանակներում: Մասնակցությունն ապահովվել էր Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-րդ փուլ ծրագրի կողմից (TJS):

Միջոցառումն ինքնին շատ գունեղ էր և ուրախ՝ բազմաթիվ այցելուների մասնակցությամբ: Բացման խոսքը՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան պրն. Մաթիաս Քիսլերինն էր, որին հաջորդեց մշակութային ծրագիրը՝ հագեցած երգով, պարով, ներկայացումներով ու խաղերով: Մշակութային ծրագիրը ներկայացվում էր ինչպես հայ, այնպես էլ հրավիրված արտիստների կողմից: Ելույթ ունեցողների շարքում էր նաև պրն. Մաթիաս Լիխտենբերգերը, ով Կովկասյան ծրագրերի համակարգողն է WWF-Գերմանիայից: Նա ներկայացրեց WWF-ի ծրագրերը Հայաստանում՝ խոսքի ավարտին բոլորին հրավիրելով WWF-Հայաստանի տաղավար:

Տաղավարում ներկայացված էին Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի և Արփի լիճ ազգային պարկի հարակից համայնքների բերքի նմուշները՝ մեղր, կարմիր գինի, մածուն, ռեժան, պանիր, գույնզգույն խոտաբույսեր, որոնք գրավում էին այցելուների ուշադրությունը: Նրանք կարող էին ինչպես համտեսել, այնպես էլ գնել մթերքները: WWF-ի տաղավարում ներկայացված էին նաև էկոտուրիզմը խթանող մի շարք տպագիր և էլեկտրոնային նյութեր:
Այսպիսի միջոցառումները հիանալի հնարավորություն են տալիս գյուղացիներին ներկայացնելու իրենց արտադրանքը հանրությանը:  Իր մի շարք նախագծերի շնորհիվ WWF-Հայաստանն աջակցում է պահպանվող տարածքների հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ դրանով իսկ նվազեցնելով նրանց ճնշումը բնության վրա:   
Open Doors_AM
© WWF-Armenia Enlarge
Open Doors_AM
© WWF-Armenia Enlarge
Open Doors_AM
© WWF-Armenia Enlarge
Open Doors_AM
© WWF-Armenia Enlarge