WWF-Հայաստանը Եվրոպայի օրվա ցուցահանդեսին | WWF

WWF-Հայաստանը Եվրոպայի օրվա ցուցահանդեսին



Posted on 06 June 2016
Europe Day_AM_2016
© WWF-Armenia
Հունիսի 5-ին WWF-Հայաստանը մասնակցեց Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսին՝ կազմակերպված Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից: Ցուցահանդեսը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում, որտեղ ավելի քան 50 կազմակերպություններ՝ ՀԿ-ներ, միջազգային ընկերությունների ներկայացուցչություններ, դեսպանատներ, ներկայացնում էին իրենց ԵՄ-ֆինանսավորվող ծրագրերը:

Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը որքան հնարավոր է ավելի շատ ներկայացնել ԵՄ համագործակցությունը, տարիների աշխատանքը, ծանոթացնել եվրոպական մշակույթի ու արժեքների հետ:

WWF-ի, Համաշխարհային Բանկի, IUCN-ի կողմից իրականացվող և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ENPI FLEG տարածաշրջանային ծրագիրը, ուղղված անտառների տրանսֆորմացիային, ցուցահանդեսին ներկայացված էր իր կոմունիկացիոն նյութերով՝ հրատարակություններ, գրքեր, բացիկներ, գլխարկներ և այլն: Տաղավարը միշտ լի էր այցելուներով՝ ուսանողներ, արտասահմանյան հյուրեր, բնապահպաններ և այլ հետաքրքրված մասնակիցներ կարողացան ստանալ լրացուցիչ մանրամասներ ծրագրի իրականացման ու հաջողությունների մասին: Տաղավարում բոլորը հանդիպեցին WWF-ի պանդային, որը ողջունում էր հյուրերին:

Միջոցառումն ուղեկցվում էր նաև մշակութային ծրագրով:  Տեղեկատվական ցուցահանդեսի ավարտից հետո տեղի ունեցավ բացօթյա տոնական համերգ, որը համեմված էր Եվրոպայի, այնպես էլ Հայաստանի արտիստների հետաքրքիր ելույթներով: Նրանց թվում էին Լարա Թեյլորը և Մանուել Գալեյը:  
Europe Day_AM_2016
© WWF-Armenia Enlarge
Europe Day_AM_2016
© WWF-Armenia Enlarge
Europe Day_AM_2016
© WWF-Armenia Enlarge