WWF-Հայաստանն էկոտուրիզմի փառատոնին | WWF

WWF-Հայաստանն էկոտուրիզմի փառատոնին



Posted on 09 June 2016
Ecotourism Festival_AM
© WWF-Armenia
Հունիսի 4-5-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց էկոտուրիզմի փառատոն, որը նախաձեռնել էր «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Փառատոնն անցկացվում էր Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում:

Փառատոնի նպատակն էր բարձրացնել բնակավայրի ճանաչելիությունը և ակտիվացնել զբոսաշրջային հոսքը: Փառատոնի 2 օրն էլ հագեցած էր զանազան միջոցառումներով՝ տեղական արտադրության սննդի ցուցահանդես-վաճառք, ձիարշավ, քայլարշավ, ՀՀ Կարմիր գրքի բուսական և կենդանական աշխարհին նվիրված ֆոտոցուցահանդես և այլն: Ցուցահանդես-վաճառքին մասնակցում էր նաև WWF-Հայաստանը՝ ներկայացնելով Մարտիրոս համայնքի բնակիչների բերքի նմուշները՝ սունկ, չիր, թթու, խոտաբույսեր և այլն:

Ցուցահանդեսի մասնակցությունն ապահովվել էր «Հարավային Կովկասի (Հայաստան) էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում ծրագրի շրջանակներում»՝ ֆինանսավորվելով Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից KFW բանկի միջոցով:
Ecotourism Festival_AM
© WWF-Armenia Enlarge
Ecotourism Festival
© WWF-Armenia Enlarge
Ecotourism Festival_AM
© WWF-Armenia Enlarge