WWF-Հայաստանը «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին» | WWF

WWF-Հայաստանը «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին»



Posted on 26 September 2016
Rural Life Festival
© WWF-Armenia
Սեպտեմբերի 24-ին WWF-Հայաստանը մասնակցեց «Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին»՝ կազմակերպված «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից Երևանի «Անգլիական այգում»:  Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը:
 
Փառատոնի ընթացքում տեղի էր ունենում ցուցահանդես-վաճառք, որտեղ բազմաթիվ մասնակիցներ՝ անհատ ֆերմերներ և ձեռներեցներ, ֆերմերային խմբեր, տեղական և միջազգային կազմակերպություններ ներկայացնում էին իրենց բերքի նմուշները, ավանդական տնական պատրաստված սնունդ, թարմ, չորացված և մշակման ենթարկված գյուղատնտեսական մթերքներ և այլն: 
 
Միջոցառման մասնակիցներին աջակցում էին բազմաթիվ կազմակերպություններ: WWF-Հայաստանի «Էկոլոգիական միջանցքներում կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելներ» ծրագրի շրջանակներում Արենի և Տաթև համայնքների ֆերմերները ներկայացրեցին իրենց բերքի նմուշները, իսկ WWF-Հայաստանն այցելուներին ներկայացնում էր իր առաքելությունը, նպատակներն ու աշխատանքները, բաժանում էր տարբեր հրատարակություններ և տեղեկատվական նյութեր:
 
Միջոցառումն ուղեկցվում էր մշակութային ծրագրով՝ ժողովրդական երաժշտություն ու պար, բազմաթիվ անակնկալներ:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել. 

Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ.՝ +374 10 58 89 83 (ներքինը` 15)
Էլ.փոստ՝ hhakobyan@wwfcaucasus.org
Rural Life Festival
© WWF-Armenia Enlarge
Rural Life and Traditions Festival
© WWF-Armenia Enlarge