Տեղի ունեցավ «Կանաչ Հայաստան» գրքի շնորհանդեսը | WWF

Տեղի ունեցավ «Կանաչ Հայաստան» գրքի շնորհանդեսը



Posted on 21 October 2016
Green Armenia
© WWF-Armenia
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ «Բուսաբանության ինստիտուտում» տեղի ունեցավ «Կանաչ Հայաստան» գրքի շնորհանդեսը, տպագրված FLEG II ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Համաշխարհային բանկի, ԲՊՄՄ- ի և WWF-Հայաստանի կողմից: «Կանաչ Հայաստան» գիրքը նվիրված է Հայաստանի անտառներում և այլ բուսական համակեցություններում աճող բույսերին: Պատրաստվել է WWF-Հայաստանի կողմից իրականացվող գործողությունների շրջանակում՝ «Հայկական բուսաբանական ընկերության» ջանքերով:

Միջոցառման բացման խոսքը ՀՀ ԳԱԱ «Բուսաբանության ինստիտուտի» տնօրեն Ժիրայր Վարդանյանինն էր, ով շնորհակալություն հայտնեց բոլոր գիտնականներին, հետազոտողներին և բուսաբաններին, ովքեր մասնակցել են  գրքի պատրաստմանը: Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն ընդգծեց գրքի կարևորությունը՝ շեշտելով դրա հանրամատչելիությունը: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ռուբեն Պետրոսյանը նշեց գրքի չափազանց պրակտիկ լինելը, ինչի շնորհիվ այն պիտանի կարող է լինել և՛ դասախոսի և՛ ուսանողի և՛ գիտնականի և՛ պարզապես հետաքրքրասերի համար: WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը պատմեց գրքի ստեղծման աշխատանքների մասին՝ ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը, քանի որ գրքի պատրաստմանը մասնակցել են հետազոտողներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից:

Իրազեկվածության բարձրացումը FLEG II ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: Ծրագրի շրջանակներում տպագրվել են մի շարք հրատարակություններ, ինչպես նաև իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ներկայացնելու անտառների և բուսական համակեցությունների դերն ու կարևորությունը հասարակության կյանքում:  Եվրամիության կողմից ֆինանսավորվող FLEG II ծրագիրը նպատակ ունի աջակցել մասնակից երկրներին բարելավելու անտառների կառավարումը՝ իրենց անտառային քաղաքականության, օրենսդրության և ինստիտուցիոնալ կառուցվածքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև պիլոտային մակարդակով անտառների կայուն կառավարման մոդելների իրականացման միջոցով: 
Green Armenia
© WWF-Armenia Enlarge
Green Armenia
© WWF-Armenia Enlarge