Աշխատանքային հանդիպում «Իջևանի» արգելավայրի կառավարման պլանի նախագծի քննարկման նպատակով | WWF

Աշխատանքային հանդիպում «Իջևանի» արգելավայրի կառավարման պլանի նախագծի քննարկման նպատակով



Posted on 02 November 2016
Workshop Ijevan Sanctuary
© WWF-Armenia
2016 թ. հոկտեմբերի 21-ին Զիկատար ուսումնական կենտրոնում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում «Իջևանի» արգելավայրի կառավարման պլանի նախագծի քննարկման վերաբերյալ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք Արևելյան երկրներում․ անտառային օրենդրության կիրառման և կառավարման բարելավման ծրագիր 2 (ENPI-FLEG II)» ծրագրի շրջանակներում։ Ավստրիայի զարգացման գործակալությունը (ԱԶԳ) տրամադրում է լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանում ծրագրի որոշ բաղադրիչների իրականացման համար։ Արգելավայրին առնչվող գործողությունները ֆինանսավորում են ԱԶԳ-ի կողմից։

Աշխատանքային հանդիպման նպատակն էր ներկայացնել արգելավայրի նախնական կառավարման պլանը և բաց քննարկման միջոցով հանդիպման մասնակիցներից ստանալ մեկնաբանություններ և առաջարկություններ։ Հանդիպմանը մասնակցեցին ավելի քան 30 ներկայացուցիչ պետական կառույցներից՝ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններ, Տավուշի մարզպետարան և արգելավայրին կից համայնքներ, «Հայանտառ» ՊՈԱԿ, միջազգային և հասարակական կազմակերպություններից, ինչպես նաև անհատ փորձագետներ։

«Երիտասարդ անտառաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ պ-ն Անդրանիկ Ղուլիջանյանը մանրամասն ներկայացրեց կառավարման պլանի նախագիծը, ներառյալ թեմատիկ ծրագրերը, ինչին հետևեց ակտիվ քննարկում «Հայանտառ»-ի գլխավոր անտառպետ պ-ն Ռուբեն Պետրոսյանի, «Իջևանի» անտառտնտեսության ներկայացուցիչների, կենսաբազմազանության փորձագետների և ոլորտի այլ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման քննարկման հիմնական թեմաներն էին արգելավայրի հարակից համայնքների և այլ հողօգտագործների հետ ճշտված սահմաններն ու քարտեզագրական նյութերը, անտառների և բնական պաշարների գույքագրման արդյունքները, կենսաբազմազանության գույքագրման արդյունքները, արգելավայրի պահպանության և այլ ծրագրերը, ինչպես նաև կառավարման պլանի թեմատիկ քարտեզները:
Հանդիպման արդյունքում ներկայացվեցին մի շարք կառուցողական առաջարկություններ և մեկնաբանություններ, որոնք ներառվելու են կառավարման պլանի վերջնական նախագծում: 
Workshop Ijevan Sanctuary
© WWF-Armenia Enlarge
Workshop - Ijevan Sanctuary
© WWF-Armenia Enlarge
Workshop - Ijevan Sanctuary
© WWF-Armenia Enlarge