«Ես ու բնության իմ անկյունը» բնապահպանական ճամբար | WWF

«Ես ու բնության իմ անկյունը» բնապահպանական ճամբար



Posted on 06 November 2017
Eco_Camp_Vayots_Dzor
© WWF-Armenia
Ս.թ. նոյեմբերի 1-2-ը Վայոց Ձորի մարզում 40 դպրոցականեր Երևանից, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից մասնակցեցին WWF-Հայաստանի ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված բնապահպանական ճամբարին: Այս ճամբարը գարնանը մեկնարկած «Ես ու բնության իմ անկյունը» բնապահպանական նախաձեռնության ամփոփիչ փուլն էր: Ճամբարի մասնակիցները «Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթի լավագույն աշխատանքների հեղինակներն էին, ինչպես նաև մի շարք այլ դպրոցականներ:

Ճամբարի ընթացքում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները զանազան խաղերի և տեսանյութերի միջոցով ներկայացրեցին Կայուն զարգացման 17 նպատակները, որոնք ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: 17 նպատակներն ուղղված են վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները:

Այնուհետև WWF-Հայաստանի ներկայացուցիչները մասնակցիներին ներկայացրեցին կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի մանրամասները, ինչպես նաև դաշտային ուսումնասիրությունների ժամանակակից մեթոդները, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու վայրի կենդանիների դիտարկումների հիմնական միջոցներից մեկը՝ թաքնված ֆոտո և տեսախցիկները, յուրացրին դրանց տեղադրման և աշխատանքի սկզբունքները: Մասնակիցներին հաջողվեց տեսնել նաև բեզոարյան այծերի վայրի բնության գրկում: Ճամբարը հագեցած էր ինտերակտիվ խաղերով, մրցույթներով և երգ ու պարով:  
Eco_Camp_Vayots_Dzor
© WWF-Armenia Enlarge
Eco_Camp_Vayots_Dzor
© WWF-Armenia Enlarge
Eco_Camp_Vayots_Dzor
© WWF-Armenia Enlarge