WWF-Հայաստանի և HSBC Բանկ Հայաստանի համատեղ միջոցառումը | WWF

WWF-Հայաստանի և HSBC Բանկ Հայաստանի համատեղ միջոցառումը



Posted on 10 November 2017
WWF/HSBC
© WWF-Armenia
Հոկտեմբերի 22-ին WWF-Հայաստանի և HSBC Բանկ Հայաստանի աշխատակիցները միասին իրականացրեցին կամավորական աշխատանքներ Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում:

Մասնավորապես մաքրվեց բազմացման կենտրոնի ամբողջ տարածքը, տեղադրվեցին նախազգուշացնող ցուցանակներ, վերանորոգվեց ցանկապատը, իրականացվեցին բարեկարգման աշխատանքներ:

Այս նախաձեռնությունն իրականացվում էր «Պահպանենք Հայաստանի վտանգված կենդանատեսակները» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հզորացնել պահպանվող տարածքները, նպաստել նրանց արդյունավետ պահպանությանն ու մոնիթորինգին:

Մինչ կամավորական աշխատանքներին անցնելը WWF-Հայաստանի ծրագրերի համակարգողներ Արսեն Գասպարյանը և Արթուր Ալավերդյանը ներկայացրեցին Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանության և կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում առկա հիմնական բնապահպանական խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:

HSBC Բանկ Հայաստանը հանդիսանում է WWF-Հայաստանի լավագույն գործընկերներից մեկը, որն էական աջակցություն է ցուցաբերում գրասենյակի ծրագրերի իրականացմանը՝ ուղղված վայրի բնության պահպանությանը: 

Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրն իրականանում է WWF-Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF), HSBC Բանկ Հայաստանի և Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) աջակցությամբ: 
WWF/HSBC
© WWF-Armenia Enlarge