Արևիք ազգային պարկի պահպանության հզորացում | WWF

Արևիք ազգային պարկի պահպանության հզորացում



Posted on 08 December 2017
Arevik National Park Roadblock/Signboard
© WWF-Armenia
WWF-Հայաստանի կողմից «Արևիք ազգային պարկ»-ում տեղադրվել են յոթ ուղեփակոցներ և տասնհինգ ցուցանակներ` HSBC Բանկ Հայաստանի և WWF-Հայաստանի «Ընձառյուծի պահպանության ծրագրի» ֆինանսական աջակցությամբ:

Այս նախաձեռնությունն իրականացվել է «Պահպանենք Հայաստանի վտանգված կենդանատեսակները» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հզորացնել պահպանվող տարածքները, նպաստել «Արևիք ազգային պարկի» թիրախային կենդանատեսակների՝ կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի առավել լավ պահպանությանն ու մոնիթորինգին: Այս միջոցառումը նպաստում է կենդանիների կենսապայմանների պահպանությանը, որսագողության կանխարգելմանը և բնակչության բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Տեղադրված ուղեփակոցները կկանխեն որսագողերի և այլ անօրինական մեքենաների մուտքն ազգային պարկ՝ այսպիսով իսկ նպաստելով որսագողության և կենդանիներին անհանգաստացնող դեպքերի նվազմանը: Նոր տեղադրված ցուցանակները տեղեկատվություն են տրամադրում «Արևիք ազգային պարկի» մասին՝ ներառելով տեղանքում հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
WWF-Հայաստանը շնորհակալություն է հայտնում Զանգեզուր կենսոլորտային համալիրի «Արևիք ազգային պարկ» մասնաճյուղի անձնակազմին` ցուցանակների և ճանապարհների տեղադրմանն աջակցելու համար:

HSBC Բանկ Հայաստանը WWF-Հայաստանի լավագույն գործընկերներից է, որն էական աջակցություն է ցուցաբերում գրասենյակի ծրագրերի իրականացմանը՝ ուղղված վայրի բնության պահպանությանը: 
Arevik National Park Roadblock/Signboard
© WWF-Armenia Enlarge
Arevik National Park Roadblock/Signboard
© WWF-Armenia Enlarge