Կրթական ծրագրեր WWF-Հայաստանի կողմից | WWF

Կրթական ծրագրեր WWF-Հայաստանի կողմից



Posted on 14 December 2017
Edu_WWF_Arm
© WWF-Armenia
WWF-Հայաստանը շարունակում է իր դասընթացները կրթական հաստատություններում, ինչպես նաև շնորհանդեսների շարքը «Ընձառյուծի պահպանության ծրագրի» շրջանակներում։

Նոյեմբերի 14-ին WWF-Հայաստանի աշխատակիցները հանդիպեցին Սիլվա Կապուտիկյանի անվան Երևանի թիվ 145 միջնակարգ դպրոցի աշակերտների հետ։ Քննարկման հիմնական թեմաներն էին կովկասյան ընձառյուծը և նրա որսատեսակները, դրանց պահպանմանն ուղղված աշխատանքները, հետազոտությունները և մոնիթորինգը: Հանդիպման ամենահետաքրքրաշարժ պահը Հայաստանի վայրի բնության յուրօրինակ տեսանյութերի և լուսանկարների ներկայացումն էր:

Նոյեմբերի 25-ին «Ընձառյուծի պահպանության ծրագրի» համակարգող պրն․ Արսեն Գասպարյանը հանդիպեց Երևանի պետական ​​համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին՝ խոսելով անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների պահպանության և հիմնական բնապահպանական խնդիրների մասին:

Հանդիպումների այս շարքը նպատակ ունի բարձրացնել դպրոցականների և ուսանողների իրազեկվածության մակարդակը մեր կենդանական աշխարհի, կլիմայի փոփոխության ազդեցության և այլ բնապահպանական խնդիրների կարևորության վերաբերյալ։

Նոյեմբերի 30-ին WWF-Հայաստանի գրասենյակում իրականացվեց «R վիճակագրական ծրագրավորման լեզուն սկսնակների համար» դասընթացը՝ ԵՊՀ-ի կենդանաբանության ֆակուլտետի հետ համագործակցությամբ: Նմանատիպ ծրագրերը դառնում են ավելի ու ավելի տարածված գիտական ​​հետազոտություններում: Դասընթացին մասնակցում էին WWF-ի աշխատակիցները, ԵՊՀ կենդանաբանության ֆակուլտետի աշխատակիցներ  և ուսանողներ: Մասնակիցներին ներկայացվեց ծրագրի առավելությունները, ինչպես նաև տեղեկատվություն տվյալների վերլուծության, մանիպուլյացիաների և վիզուալիզացիայի մասին: Դասընթացը վարում էր Ջուդիթ Ռակովսկին, որը Բեռլինի Հումբոլդտի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի մագիստրանտ է, իսկ ներկայումս WWF-Հայաստանի կամավոր։ 
Edu_WWF_Arm
© WWF-Armenia Enlarge
Edu_WWF_ARM
© WWF-Armenia Enlarge
Edu_WWF_Arm
© WWF-Armenia Enlarge