«Արևիք» ազգային պարկում պահպանության շուրջօրյա համակարգի ներդրման վերաբերյալ քննարկում | WWF

«Արևիք» ազգային պարկում պահպանության շուրջօրյա համակարգի ներդրման վերաբերյալ քննարկում



Posted on 23 December 2017
24-hour protection
© WWF-Armenia
Բնության համաշխարհային հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի շրջանակներում, տեղի է ունեցել «Արևիք» ազգային պարկում 24-ժամյա պահպանության պիլոտային համակարգի ներդրման առաջին քննարկումը, որին մասնակցում էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության, Զանգեզուր կենսոլորտային համալիրի, Կովկասի բնության հիմնադրամի և Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է պահակախմբերի համակարգի ներդրում, որոնք ցերեկային և գիշերային շրջայցերի միջոցով կիրականացնեն 24-ժամյա հսկողություն ազգային պարկի տարածքում կամ ամբողջ Զանգեզուր կենսոլորտային համալիրում: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր շրջիկ պահակախումբը հսկելու է 7000-10000 հա տարածք՝ ըստ համապատասխան երթուղիների։ Վերջիններս կազմվելու են մի շարք մասնագետների ներգրավվածությամբ, որտեղ հաշվի են առնվելու տարածքի աշխարհագրական դիրքը, ճանապարհների անցանելիությունը, ինչպես նաև որսագողության հավանականության աստիճանը:

Քննարկման մասնակից Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի (SPPA) ներկայացուցիչը նշեց, որ ծրագրի շրջանակներում պատրաստ են խմբերին ապահովել անհրաժեշտ նյութական տեխնիկայով, իսկ Կովկասի բնության հիմնադրամը՝ անհրաժեշտ վառելիքով, ինչպես նաև ծրագրի հաջող ընթացքի դեպքում համապատասխան պարգևավճարներով:  

Հանդիպման ավարտին «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի շրջանակներում որպես առաջին քայլ Զանգեզուր կենսոլորտային համալիրին հանձնվեց տեխնիկա, այդ թվում հեռադիտակներ, GPS սարքեր, ֆոտոխցիկ, քնապարկեր, վրաններ և այլն:

 
24-hour protection
© WWF-Armenia Enlarge
24-hour Protection
© WWF-Armenia Enlarge