Հուշագրի ստորագրում | WWF

Հուշագրի ստորագրում



Posted on 02 March 2018
NABU_WWF
© WWF-Armenia
WWF-Հայաստանը և NABU-Հայաստանը սույն թվականի մարտի 2-ին ստորագրեցին հուշագիր համագործակցության մասին։

Սույն հուշագրի շրջանակներում երկու կողմերը կհամագործակցեն մարդ- վայրի բնություն հակամարտության հետազոտման, կառավարման, մեղմման, կանխարգելման և մշտադիտարկման ուղղությամբ։ Մարդ- վայրի բնություն հակամարտությունը հատկապես ակտուալ է դարձել վերջին ժամանակաշրջանում վայրի կենդանիների ապրելավայրերի կրճատման և մարդու կողմից բնության վրա ճնշում գործադրելու հետևանքով։

WWF-Հայաստանը և NABU -Հայաստանը համատեղ կիրականացնեն նաև ծրագրեր էկո-կրթության, շնորհանդեսների և համապատասխան շահագրգիր կողմերի համար վերապատրաստման դասընթացների կազմակերպման, գիտական հոդվածների և տեղեկատվական նյութերի հրապարակման ուղղությամբ։
NABU_WWF
© WWF-Armenia Enlarge
NABU_WWF
© WWF-Armenia Enlarge
NABU_WWF
© WWF-Armenia Enlarge