«Բարև Թրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրի կամավորների երրորդ խումբն ավարտեց իր աշխատանքը Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում | WWF

«Բարև Թրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրի կամավորների երրորդ խումբն ավարտեց իր աշխատանքը Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում



Posted on 21 June 2019
Barev Trails 3
© WWF Armenia
Մայիսի 26-ին 24 կամավորներ Շվեյցարիայից և Գերմանիայից Հայաստան էին ժամանել մասնակցելու «Բարև Թրեյլզ» էկոտուրիզմի զարգացման նախագծին, որն այս անգամ տեղի ունեցավ Ջերմուկի Գնդեվազ բնակավայրում (Վայոց ձորի մարզ): Ծրագիրը նախաձեռնել են WWF Հայաստանն ու Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը՝ «Արահետներ հանուն փոփոխության» ՀԿ-ի աջակցությամբ:

Ծրագիրն ուղղված է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում և հարակից համայնքներում էկոտուրիզմի զարգացմանը։

Հայաստանից 15 կամավորների հետ միասին խումբը մեկ շաբաթվա ընթացքում իրականացրեց հետևյալ աշխատանքները.
• Կառուցվել է 9 կմ երթուղի՝ Գնդեվազից մինչև Կեչուտի ջրամբար
• Տեղադրվել է 32 տեղեկատվական վահանակ, որոնք ներկայացնում են տեղի բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաեւ տարածքի պատմամշակութային վայրերը
• Իրականացվել է ճանապարհների ամբողջական գծանշում `ըստ միջազգային չափանիշների
• Կառուցվել է էկո-զուգարան
• Զբոսաշրջիկների համար կառուցվել է վրանային տարածք:
Կամավորները հնարավորություն ունեցան այցելել մի շարք պատմամշակութային վայրեր և բնական հուշարձաններ՝ ծանոթանալով հայկական մշակույթին և բնությանը:
Barev Trails 3
© WWF Armenia Enlarge
Barev Trails 3
© Barev Trails 3 Enlarge
Barev Trails 3
© WWF Armenia Enlarge