Համայնքային ծրագրեր «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում | WWF

Համայնքային ծրագրեր «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում



Posted on 21 February 2019
Community Projects (Armenia)
© WWF Armenia
Ս․թ․ փետրվարի 19-ին, «Բնության համաշխարհային հիմնադրամի» կողմից իրականացվող «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրում տեղի ունեցավ էկո-խաղահրապարակի բացման արարողությունը։
 
Խաղահրապարակն ունի կարևոր սոցիալական և կրթական նշանակություն՝ նպատակ ունենալով երեխաների համար ստեղծել հաճելի միջավայր ազատ ժամանակն անցկացնելու և տարածքում բնակվող վտանգված կենդանատեսակների մասին տեղեկանալու համար։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
 
Նույն ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցի տանիքին տեղադրվել է 7,5 կՎտ հզորության արևային կայան, որը ձմռան ամիսներին բնակավայրի դպրոցին ամբողջությամբ կապահովի ջեռուցման համար անհրաժեշտ էներգիայով։ Միևնույն ժամանակ ամռան ամիսներին կայանը հնարավորություն կտա դպրոցին կուտակել արևային էներգիա՝ հետագայում համայնքի կարիքների ապահովման նպատակով։ Կայանի տեղադրման նշանակությունը մեծ է դպրոցի համար, քանի որ մինչ այս ձմռան ամիսներին ոչ բավարար ջեռուցման պատճառով ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում դասապրոցեսի ընդհատումներ։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
 
«Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագիրը կարևորում է ընձառյուծի բնակավայրերին մոտ համայնքների զարգացումը՝ իրականացնելով ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ բնապահպանական և էկո-կրթական ծրագրեր։ Նշված երկու նախագծերն էլ ընտրվել են համայնքի բնակիչների հետ համատեղ քննարկման արդյունքում։
 
Community Projects (Armenia)
© WWF Armenia Enlarge
Community Projects (Armenia)
© WWF Armenia Enlarge
Community Projects (Armenia)
© WWF Armenia Enlarge
Community Projects (Armenia)
© WWF Armenia Enlarge
Community Projects (Armenia)
© WWF Armenia Enlarge