Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Միջազգային համագործակցություն` աջակցելու Հայաստանում էկոտուրիզմի զարգացմանը

2014թ-ի փետրվարի 21-ին, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և Կովկասի բնության հիմնադրամը (ԿԲՀ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: 

Ըստ հուշագրի՝ Կողմերը սկսում են ռազմավարական համագործակցություն Հայաստանի Հանրապետությունում էկոտուրիզմը Բնության հատուկ պահպանվող տարածքներում և այդ տարածքներին հարակից համայնքներում զարգացնելու նպատակով:

Հուշագիրը ստորագրեցին WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը:

Հուշագրի համաձայն՝ Կողմերը համատեղ կմշակեն և կիրականացնեն ծրագրեր էկոտուրիզմի զարգացումը խթանելու և դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ և հարակից համայնքներ ներդրումների հոսք ուղղորդելու ուղղությամբ:

Ստորագրման արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ բնապահպանության և էկոնոմիկայի նախարարների տեղակալները:

Մանրամասների համար դիմել՝

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. / ֆաքս` (+374 10) 54 61 56
Էլ. փոստ՝ gvoskanyan@wwfcaucasus.org